Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու ԱՊՀ և ԵԱՏՄ միջոցառումներին. նախատեսված է հանդիպում նաև Վլադիմիր Պուտինի հետ։
Այս լուրը միանշանակ չի ընկալվում Փաշինյանի շրջապատում. իշխանամերձ որոշ կուսակցություններ անգամ սպառնում են՝ արմատական ընդդիմություն դառնալ:
Մյուս կողմից, Փաշինյանն այլընտրանք չունի. միայն ամբողջովին քաղաքական անմեղսունակ մարդը կարող է ուկրաինական ֆիասկոյի ֆոնին ապավինել միայն արևմտյան երաշխիքներին:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ